National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
21.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
07.04.2022
ԱԺ մշտական հանձնաժողովի նիստի օրակարգային հարցերի քննարկումը հետաձգվել է
1 / 1

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 7-ի նիստի օրակարգում ընդգրկված էր առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացված վեց օրենսդրական նախաձեռնություն:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը լրամշակման նպատակով մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգել է հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծի քննարկումը:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանի հեղինակած «Վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի քննարկումը եւս հետաձգվել է երկամսյա ժամկետով:

ԱԺ պատգամավորներ Արթուր Ղազինյանի եւ Արամ Վարդեւանյանի հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը հետաձգվել է մինչեւ երկու ամիս ժամկետով՝ հիմնական զեկուցող Արթուր Ղազինյանի՝ նիստից բացակայելու պատճառով:

Մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգվել է նաեւ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հեղինակած ««ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթի քննարկումը՝ հեղինակի բացակայության պատճառով:

Նշենք, որ մինչեւ օրակարգային հարցերին անդրադառնալը հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը կին գործընկերներին շնորհավորել է Մայրության եւ գեղեցկության տոնի կապակցությամբ, մաղթել նրանց առողջություն, երջանկություն, սեր եւ ամենայն հաջողություն՝ անձնական եւ մասնագիտական կյանքում: 


21.05.2024
Խորհրդարանը սկսել է նիստերի աշխատանքը. քննարկվել է համայնքի ավագանու անդամի կողմից հանրային կամ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու արգելքին վերաբերող փաթեթը
Ազգային ժողովը մայիսի 21-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Խորհրդարանը հաստատել է հերթական նիստերի օրակարգը: Մինչ օրակարգային հարցերին անցնելը, պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են ուղղաթիռի վթարի հետեւանքով զոհված Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի, կառավարության անդամների եւ նրանց ուղ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am